ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, հանրապետականներին ներկայացվել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման մանրամասները, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ հանդիպման արդյունքները՝ նիստից հետո հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: